C-54 ինքնաթիռի աղետը Կարթախենայում
C-54 ինքնաթիռի աղետը Կարթախենայում, խոշոր ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ 1966 թվականի հունվարի 14-ին Կարթախենայի (Կոլումբիա) մերձակայքում։ Avianca ավիաընկերության Douglas C-54B-1-DO Skymaster օդանավը իրականացնում էր ուղևորատար չվերթ Բոգոտա, սակայն թռիչքից անմիջապես հետո ընկել ջրի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ։ Այդ պահին մասշտաբներով սա Կոլումբիայի խոշորագույն ավիավթարն էր։ ԻնքնաթիռC-54 ինքնաթիռն իրենից ներկայացնում էր քաղաքացիական DC-4 ինքնաթիռի ռազմական տարբերակը և թողարկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Անմիջապես C-54B-1-DO-ը հետագայում HK-730 համարով ինքնաթիռը թողարկվել էր 1944 թվականին և պատկանում էր C-54B նմուշին, որն ուներ լրացուցիչ վառելիքի բաք, ինչը թույլ էր տալիս մեծացնել թռիչքի հեռավորությունը։ Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմների ավարտից հետո այդ ինքնաթիռները սկսեցին փոխանցել բազմաթիվ ավիաընկերությունների։ Ի թիվս ալյոց, դրանց թվում էր նաև Կոլումբիական Avianca ավիաընկերությունը, որի հավաքակայանում կային 26 DC-4 և C-54: Մեծացված թռիչքի հեռավորությամբ այդ ինքնաթիռների առկայության շնորհիվ ընկերությունը սկսեց իրականացնել միջմայրցամաքային չվերթներ Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա[1]։ ԱնձնակազմԹռիչքի անձնակազմը (խցիկում) կազմված էր երկու օդաչուից[2][3][1]․
Սրահում աշխատում էին նաև բորտուղեկցորդը և բորտուղեկցորդուհին[3]։ ԱղետԱնձնակազմը տվյալ ինքնաթիռով այդ օրն իրականացնում էր Բոգոտա-Կարտախենա-Բոգոտա երթուղով AV-003/AV-004 չվերթը։ AV-003 չվերթը իրականացվել է առանց շեղումների և տեղական ժամանակով ժամը 19:57-ին բարեհաջող վայրէջք է կատարել Կարտախենայի օդանավակայանում։ Ժամը 20:42-ին անզնակազմը կապվել է թռիչքների և վայրէջքների կարգավորիչի հետ, խնդրելով դեպի Բոգոտա հետադարձ AV-004 չվերթն իրականացնելու թույլատվություն։ Ժամը 20:43-ին կարգավորիչը կրկին կապ է հաստատել անձնակազմի հետ, տալով հրահանգներ թռիչքից հետո ռադիոընդունիչի հաճախականությունը փոխելու վերաբերյալ. անձնակազմը ստացած տեղեկատվությունը հաստատել է[2]։ Գիշերը ժամը 20:50-ին կարգավորիչը 36 թռիչքուղուց թռիչքի թույլատվություն է տվել։ Այդ ժամանակ քամին հանդիպակաց էր՝ 3600 12 հանգույց արագությամբ։ 60 ուղևորով (ներառյալ մի քանի երեխաներ և արտասահմանցիներ[1]) և անձնակազմի 4 անդամով ինքնաթիռն իրականացրել է բնականոն թափառք թռիչքուղում և կտրվել նրա մակերևույթից։ Սակայն բարձրացումն իրականացվում էր շատ դանդաղ, իսկ թռիչքուղու ճակատն անցում ընդամենը 70 ֆութ (21 մետր) բարձրության վրա, ինչից հետո AV-004 չվերթը սկսում է իջնել։ Այնուհետև չորս ականատեսներ լսել են երկու հարված 10 վայրկյան ընդմիջումով։ Թռիչքուղու ճակատից 1310 մետր և նրա առանցքային շարունակությունից ձախ 152 մետր Դուգլասն ընկնում է ծովի մեջ, ինչից հետո սուզվում ծանծաղուտում (այդտեղ խորությունը կազմում է 4 մետր)։ Լողալով դուրս գալ կարողացել է միայն 8 ուղևոր, որոնց փրկեցել են ընկնելու վայր ժամանած ձկնորսները, իսկ մնացած 56-ը զոհվել են։ Այդ պահին սա Կոլումբիայում ամենախոշոր ինքնաթիռի վթարն էր[4][5]։ ՊատճառներԴիահերձման տվյալներով պարզվել է, որ անձնակազմի հրամանատարը թռիչքի ժամանակ հնարավոր է՝ ուշագնաց է եղել[6], ինչը կարող էր նպաստել աղետին։ Հետաքննությունը տևել է 14 ամիս, և արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է, որ աղետի հավանական պատճառները եղել են պարբերական տեսչական ստուգումների ընթացքում չհայտնաբերված ձախ շասսիի ոլորքայինկապի անսարքությունը և թռիչքի ժամանակ № 2 շարժիչի խափանումը։ Ստեղծված իրավիճակում անձնակազմը թույլ է տվել օդաչուական սխալներ, ինչն էլ հանգեցրել է աղետի։ Ծանոթագրություններ
Գրականություն
|
Portal di Ensiklopedia Dunia