Երկու հավաքականները նախկինում հանդիպել են չորս անգամ, վերջին անգամ 2013 թվականին ընկերական հանդիպման արդյունքում հաղթել է Ֆրանսիան 6-0 հաշվով[3]։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղը ակտիվացավ և երկրորդ խաղակեսի սկզբից քիչ անց մրցավար Անդրես Կունհա վիդիո օգնականի միջոցով նշանակեց 11 մետրանոց Ավստրալիայի դարպասին, երբ Ջոշ Ռիդսոնը տուգանայինում խախտեց կանոններն Անտուան Գրիզմանի նկատմամբ։ Այս տասնմեկ մետրանոցը դարձավ առաջինը Աշխարհի առաջնության մեջ, որը նշանակվեց վիդեո օգնականի միջոցով։ Գրիզմանը 11 մետրանոցով բացեց հաշիվը։ Մի քանի րոպեից մեկ այլ 11 մետրանոց հարված նշանակվեց այս անգամ Ֆրանսիայի դարպասին, երբ Սամուել Ումտիտին ձեռքով խաղաց տուգանայինում[4] և ոչ ոքի հաշիվը պահպանվեց մինչև Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակը անցավ դարպասային գիծը[4][5]։
Երկու տասնմեկ մետրանոցներըի միջև ժամանակը կազմեց չորս րոպե, յոթ վայրկյան, ինչը Աշխարհի գավաթի պատմության մեջ ամենակարճ ժամանակն էր։ Դանիել Արզանին դարձավ Ավստրալիայի կազմում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել աշխարհի առաջնություններում (19 տարի 163 օր)։ 19 տարեկան 178 օրական Կիլիան Մբապպեն իր հերթին դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Աշխարհի գավաթներում[4][6]։
Երկու հավաքականները մինչ այդ ՖԻՖԱ-ի կազմակերպած մրցույթներում չեն հանդիպել[10], սակայն ընկերական հանդիպում են ունեցել 1997 թվականին (Դանիան հաղթել է 2-1 հաշվով)[11]։
Դանիան հաղթել է հարավամերիկացիների դեմ չորս խաղերից երեքում, միայն պարտվել են Բրազիլիային 1998 թվականի Աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում[12]։
↑«France v Australia – Man of the Match». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
↑«Match report – Group C – Peru-Denmark»(PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
↑«Peru v Denmark – Man of the Match». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
↑«France v Peru – Man of the Match». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
↑«Denmark v France – Man of the Match». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
↑«Australia v Peru – Man of the Match». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.